Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով, «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, հաշվի առնելով ՀՀ կառավարության 19․11․2014թ․-ի 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով անցկացված հանրային լսումների արդյունքները, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․ Տալ նախնական համաձայնություն «Ռ․ Ղազարյան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Փամբակ համայնքի Բազում բնակավայրի կրթահամալիրի /միջնակարգ դպրոցի/ կառուցմանը: |