Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Փամբակ համայնքի «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Հակոբյանի առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 09․02․2022թ-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Փամբակ կոմունալ» համայնքային ոչ առեվտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 11-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ և այն շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից։ |