Այսօր: Կիրակի, 19 Հոկտեմբերի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1064-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2025 թվականի N 1064-Ա

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Սամվել Հովսեփի Կոծինյանի (ծնված 27/11/1968թ) լիազորված անձ  Վարդիշաղ Իշխանի Կոծինյանի (ծնված  08/06/1959թ) դիմումը,  «ԻՆԵՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը գրանցամատյան՝ 2707, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03․04․1991 թ-ի թիվ 02 որոշումից քաղվածքը, որ հողամասը ընդգրկաված ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, սակայն հողամասի նկատմաբ իրավունքի ճանաչումը չի խախտվում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը․ որոշում եմ՝

 

1.Հաստատել Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-070-0321-0015 կադաստրային ծածկագրով 0,08752 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։

2.Օրենքի ուժով ճանաչել Սամվել Հովսեփի Կոծինյանի (ծնված  27/11/1968թ) սեփականության իրավունքը 06-070-0321-0015 կադաստրային ծածկագրով 0,08 հա և հատկացվածից ավելի 0,00752 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նկատմամբ:

3․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 5 հուլիսի 2025 թվականի N 0753-Ա և 3 հոկտեմբերի 2025 թվականի N 1021-Ա որոշումները։

4 .Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner