Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, հաշվի առնելով Սարգիս Փաշիկի Զարգարյանի (ծնված՝ 26․06․1974թ․) դիմումը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Լեռնապատ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 17.03.1991թ. թիվ 2 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. որոշում եմ․
1. Հաստատել Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի 40-րդ փողոց, 3 հողամաս հասցեում գտնվող 06-041-0025-0022 կադաստրային ծածկագրով 0,08567 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։
2․ Օրենքի ուժով ճանաչել Սարգիս Փաշիկի Զարգարյանի (ծնված՝ 26․06․1974թ․) սեփականության իրավունքը 06-041-0025-0022 կադաստրային ծածկագրով 0,08 հա և հատկացվածից ավել 0,00567 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ։
3. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: