Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հովհաննես Գևորգի Բազգևորգյանի և Լևոն Արամի Հովսեփյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Տալ համաձայնություն Հովհաննես Գևորգի Բազգևորգյանին և Լևոն Արամի Հովսեփյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող 06-034-0040-0013 կադաստրային ծածկագրով 0,1566 հա հողամասին կից գտնվող 06-034-0040-0014 կադաստրային ծածկագրով, 0,01344 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով Հովհաննես Գևորգի Բազգևորգյանին և Լևոն Արամի Հովսեփյանին օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 19080 (տասնինը հազար ութսուն) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |