Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, հաշվի առնելով «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված շարժական գույքի գնահատման հաշվետվությունները /եզրակացությունները/, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը` Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները աճուրդ վաճառքով օտարելուն:
Աճուրդ-վաճառքով օտարվում են.
1) Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի հաշվեկշռում գտնվող FORD EXPLORER մակնիշի 160 LL 70 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 970000 /իննը հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:
2) Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հաշվեկշռում գտնվող VAZ 2121 մակնիշի 693 CN 61 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 530000 /հինգ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:
3) Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի հաշվեկշռում գտնվող UAZ մակնիշի 999 RR 98 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 1640000 /մեկ միլիոն վեց հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
4) Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրի հաշվեկշռում գտնվող VAZ 2121 մակնիշի 694 CN 61 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 440000 /չորս հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
5) Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի հաշվեկշռում գտնվող VAZ 2121 մակնիշի 673 CN 61 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 465000 /չորս հարյուր վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
6) Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի հաշվեկշռում գտնվող Jeep Cherokee մակնիշի ավտոմեքենան /շարժական գույքը N 07 AA005104 սեփականության վկայական/: Մեկնարկային գինը սահմանել 530000 /հինգ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:
7) Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի հաշվեկշռում գտնվող NISSAN PATHFINDER մակնիշի 498 CG 61 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 2350000 /երկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
8) Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրի հաշվեկշռում գտնվող VAZ 2121 մակնիշի 765 CA 61 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 350000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: |