Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, համաձայն 02.02.2022թ-ի թիվ 08-Լ որոշմամբ հաստատված Փամբակ համայնքի ավագանու կանոնակարգի 13-րդ գլխի, հիմք ընդունելով Մարգահովիտ գյուղի վարչական ղեկավար Վահրամ Դանիելյանի զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի գերազանց սովորող աշակերտներին ամենամյա կրթաթոշակ հատկացնելու, գյուղի զարգացման գործերին մշտապես նպաստելու և աջակցելու համար Արմեն Ալբերտի Մատինյանին շնորհել «Փամբակ համայնքի պատվավոր քաղաքացու» կոչում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |