Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016թ-ի N 550-Ն որոշմամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով Նունե Սամվելի Սարդարյանի դիմումը, վարձակալության իրավունքի վկայականը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Տալ համաձայնություն Նունե Սամվելի Սարդարյանին վարձակալության իրավունքով պատկանող Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրի 06-010-0112-0010 կադաստրային ծածկագրով 1,56044 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3-րդ կարգի հնդավոր գործառնական նշանակության հողամասը նախապատվությամբ՝ ուղղակի վաճառքով օտարելուն: Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 4 673 520 (չորս միլիոն վեց հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ:
2. Տալ համաձայնություն Նունե Սամվելի Սարդարյանին վարձակալության իրավունքով պատկանող Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրի 06-010-0113-0038 կադաստրային ծածկագրով 2,2 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողամասը նախապատվությամբ՝ ուղղակի վաճառքով օտարելուն: Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 2480500 (երկու միլիոն չորս հարյուր ութսուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3 Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 15 փետրվարի 2024 թվականի N 007-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |