Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 059-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2025 թվականի N 059-Ա

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՓԱՄԲԱԿ ԿՈՄՈՒՆԱԼ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.

1. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Փամբակ կոմունալ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը իր կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել MAZ KO-449-41 (MAZ 438121-540-001) մակնիշի 900 CS 61 հաշվառման համարանիշի աղբատարը։

2. Վերը նշված գույքի պահպանման և շահագործման ծախսերն իրականացնել «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի միջոցներով:

3. «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել կամ հանձնել անհատույց օգտագործման:

4. «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ն իրավունք ունի իրեն ամրագրված գույքը Փամբակ համայնքի անունից հանձնել վարձակալության, որի ժամկետը չի կարող սահմանվել 1 տարուց ավելի:

5. Սույն որոշում ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը:


Կողմ -13

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ

ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ԵՍԱՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1,023.40 Կբ) 059 Էջ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner