Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի դրույթներով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2025թ-ի հունիսի 24-ի թիվ 06 հերթական նիստի օրակարգը:
ՕՐԱԿԱՐԳ
1․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2025թ-ի հունիսի 24-ի թիվ 06 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2026-2028թթ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։
3․ Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցներն օտարելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները և աճուրդի պայմանները հաստատելու մասին։
4․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին:
5․ Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գինը և մրցույթի պայմանները հաստատելու մասին։
6. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024թ-ի դեկտեմբերի 25-ի թիվ 157-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
|