Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի դրույթներով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024թ-ի հուլիսի 10-ի թիվ 06 արտահերթ նիստի օրակարգը:
ՕՐԱԿԱՐԳ
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024թ-ի հուլիսի 10-ի թիվ 06 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Փամբակ համայնքի Բազում բնակավայրի կրթահամալիրի /միջնակարգ դպրոցի/ կառուցմանը հավանություն տալու մասին։
3. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի բյուջեի կատարման 2024թ-ի II եռամսյակի կատարած ֆինանսական հաշվետվության մասին։
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակի համայնքի «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։
5. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին։
7. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը նվիրատվությամբ Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին։
8. Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքով օտարելուն, վարձակալության իրավունքներով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները, աճուրդի և մրցույթի պայմանները հաստատելու մասին։
9. Փամբակ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին 2024թ-ի II եռամսյակում տրամադրված սոցիալական աջակցության մասին։
10․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2023թ-ի դեկտեմբերի 27-ի թիվ 148-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։