Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հաշվի առնելով Արմեն Կառլենի Մկրտչյանի հայտը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասին, ճարտարապետահատակագծային առաջադրանքը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Արմեն Կառլենի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 06-023-0250-0028 ծածկագրով 0,1499 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության 3-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողամասը՝ անասնաշենք կառուցելու նպատակով, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության:
2. Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակության իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: