Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001 թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքով օտարելուն և կառուցապատման իրավունքով տրամադրելուն:
2. Աճուրդ-վաճառքով օտարվում են հողամասեր.
1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի 06-059-0020-0006 ծածկագրով 0,4625 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել430 000 /չորս հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:
2) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 06-023-0244-0031 ծածկագրով 0,535471 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 3-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 610000 /վեց հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ:
3) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 06-023-0244-0032 ծածկագրով 0,063747 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 3-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 80000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ:
4) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0080-0053 ծածկագրով 0,09535 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 3-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 110 000 /մեկ հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ:
5) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0080-0054 ծածկագրով 0.140025 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 3-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 160 ООО /մեկ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
6) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0318-0011 ծածկագրով 1,217107 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 2-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 1 500 ООО /մեկ մլն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
7) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0318-0012 ծածկագրով 0,780538 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 2-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 950 ООО /ինն հարյուր հինգ հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդի լուոի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
3. Կառուցապատման իրավունքով, 50 տարի ժամկետով տրամադրվում է ընդհանուր օգտագործման հողամաս.
1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0740-0010 ծածկագրով 0.00872 հա բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամաս: Հողամասի տարեկան կառուցապատման վճարի մեկնարկային գինը սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Կառուցապատման մրցույթի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: