Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 036-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մարտի 2024 թվականի N 036-Ա

1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՊԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՄԵՆ ԷԴԻԿԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ /ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴ ԷԴՎԱՐԴ ԱՐՄԵՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ/ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով ՀՀ կառավարության 13.11.2008թ-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի 9.1 կետը, ՀՀ վարչական դատարանի 07.03.2023թ-ին հրապարակված վճիռը (վարչական գործ թիվ ՎԴ6/0140/05/19), հիմք ընդունելով «Արկատ» ՍՊԸ իրավաբանական գրասենյակի իրավաբան-խորհրդատու, Էդվարդ Արմենի Դանիելյանի ներկայացուցիչ Էլիտա Սպարտակի Մուրադյանի 04.03.2024թ-ի գրությունը, Լեռնապատ բնակավայրի մի քանի բնակիչների դիմումները, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․

Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի բնակիչ Արմեն Էդիկի Դանիելյանի իրավահաջորդ Էդվարդ Արմենի Դանիելյանի դիմումը բավարարել․

Հաստատել այն փաստը, որ Արմեն Էդիկի Դանիելյանի /իրավահաջորդ Էդվարդ Արմենի Դանիելյանի/ ընտանիքը մինչև 1988 թվականի դեկտեմբերի 7-ը ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ գյուղում ունեցել է բնակելի տուն, որը քանդվել է երկրաշարժի հետևանքով: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ ընտանիքը բաղկացած է եղել 4 անձից

1. Դանիելյան Էդիկ Հայկի

2. Հակոբջանյան Գալյա Սուրենի,

3. Դանիելյան Արմեն Էդիկի,

4. Դանիելյան Գոհար Էդիկի։


Կողմ -10

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.20 Մբ)
(653.51 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner