Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 065-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2025 թվականի N 065-Ա

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, հաշվի առնելով «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված շարժական գույքի գնահատման հաշվետվությունները /եզրակացությունները/, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը` Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները աճուրդ վաճառքով օտարելուն:

Աճուրդ-վաճառքով օտարվում են.

1) Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի հաշվեկշռում գտնվող FORD EXPLORER մակնիշի 160 LL 70 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 970000 /իննը հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:

2) Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հաշվեկշռում գտնվող VAZ 2121 մակնիշի 693 CN 61 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 530000 /հինգ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:

3) Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի հաշվեկշռում գտնվող UAZ մակնիշի 999 RR 98 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 1640000 /մեկ միլիոն վեց հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:

4) Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրի հաշվեկշռում գտնվող VAZ 2121 մակնիշի 694 CN 61 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 440000 /չորս հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:

5) Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի հաշվեկշռում գտնվող VAZ 2121 մակնիշի 673 CN 61 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 465000 /չորս հարյուր վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամ:

6) Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի հաշվեկշռում գտնվող Jeep Cherokee մակնիշի ավտոմեքենան /շարժական գույքը N 07 AA005104 սեփականության վկայական/: Մեկնարկային գինը սահմանել 530000 /հինգ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:

7) Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի հաշվեկշռում գտնվող NISSAN PATHFINDER մակնիշի 498 CG 61 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 2350000 /երկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

8) Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրի հաշվեկշռում գտնվող VAZ 2121 մակնիշի 765 CA 61 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 350000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:


Կողմ -12

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ

ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ԵՍԱՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.51 Մբ) 65 Էջ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner