Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Համաձայնություն տալ Փամբակ համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում գործընկեր համայնք դառնալու հայտերի ներկայացման հրավերին։
2. Համաձայնություն տալ համայնքի ընտրության դեպքում համայնքի տվյալ տարվա բյուջեից յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար 20 % համաֆինանսավորում հատկացնելուն՝ համաձայն հայտերի ներկայացման հրավերի Բաժին 1-ի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: