Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Արմենուհի Նիկոլայի Դավոյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Տալ համաձայնություն Արմենուհի Նիկոլայի Դավոյանին սեփականության իրավունքով պատկանող 06-023-0234-0012 կադաստրային ծածկագրով 0,058551 հա հողամասին կից գտնվող 06-023-0234-0072 կադաստրային ծածկագրով, 0,008238 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նախապատվությամբ, ուղղակի վաճառքով Արմենուհի Դավոյանին օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 42410 (քառասուներկու հազար չորս հարյուր տաս հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: