Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգի 2-րդ կետի 15-րդ ենթակետով, 3-րդ կետի 15-րդ ենթակետով, հիմք ընդունելով «Սոցիալական Ձեռներեցների դպրոց» ՍՊԸ-ի տնօրեն Գոհար Մկոյանի 15.08.2025թ-ի թիվ SSE-201025-123 դիմումը՝ Փամբակ համայնքի ավագանին` որոշում է․
1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքում «Դարձի՛ր Սոցիալական Ձեռներեց, շենացրո՛ւ Քո Փամբակ համայնքը» կրթական ծրագրի մեկնարկին, որին մասնակցելու է Փամբակ համայնքի 15 բնակավայրի ընտրված 174 բնակիչներից առավել բարձր միավորներ հավաքած 18 ունկնդիր/մասնակից/։
2. Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ կրթական ծրագիրն իրականացնելու համար համայնքի բյուջեից 7 000 000 /յոթ միլիոն/ ՀՀ դրամի չափով համաֆինանսավորում կատարելուն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: