Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Փամբակ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ «Բազումի վիտամիններ» ԳԿ-ին վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին, ըստ որի նախատեսվում է տարածքը օգտագործել որպես գրասենյակ, Փամբակ համայնքի ավագանին` որոշում է․
1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 3-րդ փողոց 8 համայնքապետարան հասցեում գտնվող համայնքապետարանի շենքից 14,11 ք/մ մակերեսով տարածքը որպես գրասենյակ օգտագործելու նպատակով, 3 տարի ժամկետով վարձակալությամբ «Բազումի վիտամիններ» ԳԿ-ին տրամադրելուն:
2. Տարածքի վարձակալության ընդհանուր արժեքը մեկ տարվա համար սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին «Բազումի վիտամիններ» ԳԿ-ի հետ կնքել անշարժ գույքի օգտագործման պայմանագիր: