Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Փամբակ համայնքի «Փամբակ Կոմունալ» ՀՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Հակոբյանի 19․03․2024թ-ի զեկուցագիրն այն մասին, որ Փամբակ համայնքի ավագանու 2022թվականի հուլիսի 04-ի որոշմամբ կազմակերպությանը ամրացված գույքացանկից կան գույքեր, որ կանոնադրությամբ կազմակերպությանը վերապահված գործառույթներն իրականացնելու ընթացքում չեն օգտագործվում, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Փամբակ համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 04-ի թիվ 95-Ա որոշմամբ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Փամբակ կոմունալ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված համայնքի սեփականություն հանդիսացող
1) Ուազ մակնիշի մարդատար մեքենան
2) Կուլտիվատորը
3) Կցասայլակը
հետ վերցնել «Փամբակ կոմունալ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից։
2. Սույն որոշում ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը: