Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 033-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մարտի 2024 թվականի N 033-Ա

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ, ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, hաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.

1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքով օտարելուն:

2. Աճուրդ-վաճառքով օտարվում են հողամասեր․

1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի 06-108-0577-0004 ծածկագրով 0,22751 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

2) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0251-0008 ծածկագրով 0,95241 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 950000 /ինը հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

3) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 06-023-0232-0060 ծածկագրով 0,40095 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 400000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:

4) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Փամբակ բնակավայրի 06-107-0514-0011 ծածկագրով 0,008626 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:

5) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրի 06-010-6001-0003 ծածկագրով 0,181571 հա գյուղատնտեսական 5-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 80000 /ութանասուն հազար/ ՀՀ դրամ:

6) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրի 06-036-0113-0007  ծածկագրով 0,63022 հա գյուղատնտեսական 5-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 130000 /հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:

7) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրի 06-102-0024-0058  ծածկագրով 0․01887 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 80 000/ութսուն  հազար/ ՀՀ դրամ:

8) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրի 06-103-0122-0004  ծածկագրով 0,370526 հա գյուղատնտեսական 5-րդ խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 115 000 /մեկ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:

9) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրի 06-103-0122-0005  ծածկագրով 0․7306 հա գյուղատնտեսական 5-րդ խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 220 000 /երկու հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:

10) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 06-023-0046-0023 ծածկագրով 0.287862 հա բնավայրերի բնակելի կառուցապատման հեղամաս։ Մեկնարկային գինը սահմանել 1500000 /մեկ մլն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ։

11) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 06-023-0212-0566 ծածկագրով 0.164749 հա գյուղատնտեսական 3-րդ կարգի վարելահող։ Մեկնարկային գինը սահմանել 190000 /մեկ հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ։

12) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրի 06-034-0001-0007 կադաստրային ծածկագրով 0.32017 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս։ Մեկնարկային գինը սահմանել 280000 /երկու հարյուր ութանասուն հազար։

Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

3. Վարձակալության իրավունքով, գյուղ. գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրվում են հողամասեր.

1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0251-0003 ծածկագրով 0,042899 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի խոտհարք ՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով:  Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ։

2) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0219-0005 ծածկագրով 0.9628 hա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահող  գյուղատնտեսական գործունեության նպատակով:  Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 8000 /ութ հազար/ ՀՀ դրամ։

3) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի 06-041-0263-0007 ծածկագրով 0.109591 hա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի խոտհարք գյուղատնտեսական գործունեության նպատակով:  Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 4000 /չորս հազար/ ՀՀ դրամ։

4) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0329-0009 ծածկագրով 0․8493 hա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի խոտհարք գյուղատնտեսական գործունեության նպատակով:  Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ։

Վարձակալության լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

 


Կողմ -10

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.92 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner