2024 թվականի հուլիսի 8-ին ժամը 11-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի վարչական շենքում «Մասիս Փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախաձեռնությամբ տեղի կունենա հանրային լսում (քննարկում)՝«ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասում պաշարների վերագնահատման համար օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ» նախատեսվող գործունեության վերաբերյալ։
Կից փաստաթղթերին կարող եք ծանոթանալ Փամբակ համայնքի պաշտոնական կայքում՝ անցնելով հղումը https://pambak.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=60655f50-b686-496b-a62c-5cb37b985b9f կամ այցելելով Փամբակի համայնքի պաշտոնական կայքի «Հանրային քննարկումներ» բաժինը:
ինչպես նաև Փամբակ համայնքի ղեկավարի նստավայրի վարչական շենքում` սույն հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր՝ ժամը 14:00-ից 16:00-ը՝ մինչև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտը, այն է՝ 20 աշխատանքային օր՝ հաշված սույն ծանուցման հրապարակման օրվանից:
Քննարկումների պատասխանատու՝ Փամբակ համայնքի ղեկավար:
էլ. փոստ՝ pam-bak@mail.ru, info@pambak.am
հեռ.` +374-98-39-31-31