Հայտատու` ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Լեռնապատի մանկապարտեզ» ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ. 08-Ն հրաման
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Լեռնապատի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ մեթոդիստ ուս․ գծով տնօրենի տեղակալի /0,25 դրույքաչափ/ և իր կազմում գործող Արջուտի այլընտրանքային խմբի դաստիարակի /0.56 դրույքաչափ/ թափուր հաստիքների համար:
Մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնին ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձիք:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 1) դիմում (Ձև 1), 2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ), 3) անձը հաստատող փաստաթուղթ, 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), 5) ինքնակենսագրություն (Ձև 4), 6) մեկ լուսանկար` 3x4 չափի, 7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, 8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական, 9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։ Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի մայիսի 16-ին, ժամը 12։00-ին, Փամբակ համայնքի, գյուղ Լեռնապատ 7-րդ փողոց, 3/2 հասցեում: Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի ապրիլի 14-ից մինչև մայիսի 14-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-17։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.pambak.am կայքերում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր: Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978 Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 77327050 հեռախոսահամարով:
Հասցե` Փամբակ համայնքի, գյուղ Լեռնապատ 7-րդ փողոց, 3/2 /մանկապարտեզի շենք/
Հեռ․՝ +374 77327050
Էլ. փոստ` naira.hakobyan.2331@mail.ru