Հայտատու` ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Ձորագյուղի Սիրանուշ Հարությունյանի անվան մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ. 08-Ն հրաման ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Ձորագյուղի Սիրանուշ Հարությունյանի անվան մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի ( 1,12 դրույքաչափ) թափուր հաստիքի համար :
Մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնին ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձինք:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 1) դիմում (Ձև 1), 2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ), 3) անձը հաստատող փաստաթուղթ, 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), 5) ինքնակենսագրություն (Ձև 4), 6) մեկ լուսանկար` 3x4 չափի, 7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, 8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական, 9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։ Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի ապրիլի 25-ին, ժամը 12։00-ին, Փամբակ համայնք, գյուղ Ձորագյուղ 8-րդ փողոց, 4/1 մանկապարտեզ հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի մարտի 24-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-17։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել <<Լոռու մարզ>> թերթում և www.pambak.am կայքում: Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 77 038 056 հեռախոսահամարով:
Հասցե` Գյուղ Ձորագյուղ, 8-րդ փողոց, 4/1 մանկապարտեզ
Հեռ..` 077038056, 043068363
Էլ. փոստ` kindergartendzoragyugh@gmail.com