Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ՝ «ՓԱՄԲԱԿ ԿՈՄՈՒՆԱԼ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ռաիսա Մինասյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
09/09/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
11/10/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վերոնշյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

ա) բարձրագույն կրթություն

բ) հանրային ծառայության առնվազն 5 տարվա ստաժ կամ 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապասխան բնահավառի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները։

գ) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ  իրավական ակտերի իմացություն( ՀՀ Սահմանադրություն, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր):

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝

  1. Տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  2. Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն
  3. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
  4. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ
  5. Ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
  6. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն

 

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),

բ) մեկ լուսանկան 3x4 չափի

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին

դ) ինքնակենսագրություն

ե) Անձնագիր, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճեները

զ) տեղեկանք մշտական բնակության վայրից

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Փամբակի համայնքապետարանում, ամեն օր, ժամը 9-ից մինչև 18-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:

Ներկայացվող փաստաթղթերի պատճեների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Փամբակի համայնքապետարանի աշխատակազմ (գ. Փամբակ, 1փող. 23, հեռ. 077758863, կամ 093-256756)։

Մրցույթը կկայանա 2022թ-ի հոկտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին` Փամբակի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022թ. սեպտեմբերի 30-ը, ժամը 18:00-ն։

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (17.7ԿԲ)
Բոլորը
26
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.04.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21.03.2024
Փամբակ համայնքի ղեկավարի 2023 թվականի ընթացքում կա
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․02.2024
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 05.12.2023թ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․11.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 13․10.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.09.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 13 07 2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․06.2023 թվականին
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․05.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21․04.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12.04.2023թ.
Փամբակ համայնքի ավագանու նիստ 24․03.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 03.03.2023թ
Փամբակ համայնքի ղեկավարի 2022թ տարեկան հաշվետվությ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 27․02.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․02.2023
Ավագանու արտահերթ նիստ 27.01.2023
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Ավագանու արտահերթ նիստ 07.12.2022
Ավագանու արտահերթ նիստ 18.11.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 15․11.2022
Տեսահոլովակ
Ավագանու նիստ 12.05.2022
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner