Սույնով Փամբակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 08-ը ներառյալ իրականացվող «2023 թվականի համար ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքում տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» ավագանու որոշման վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ Փամբակի համայնքապետարանում, ինչպես նաև Փամբակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «2023 թվականի համար ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքում տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» ավագանու որոշման նախագծին և դրա վերաբերյալ մինչև 2022 թվականի նոյեմբերի 08-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.pambak.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (pam-bak@mail.ru) կամ գրավոր ներկայացնել Փամբակի համայնքապետարան:
2022թ նոյեմբերի 09-ին` ժամը 12:00-ին, Փամբակի համայնքապետարանում /գ. Փամբակ, 1 փող, 23/ տեղի կունենա ավագանու որոշման նախագծի քննարկման հանրային բաց լսում: Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ