Սույնով Փամբակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի դեկտեմբերի 06-ից մինչև դեկտեմբերի 21-ը ներառյալ իրականացվող «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2023թ-ի բյուջե հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծ վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ Փամբակի համայնքապետարանում, ինչպես նաև Փամբակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2023թ-ի բյուջե հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծին և դրա վերաբերյալ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 21-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.pambak.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (pam-bak@mail.ru) կամ գրավոր ներկայացնել Փամբակի համայնքապետարան:
2022թ դեկտեմբերի 22-ին` ժամը 12:00-ին, Փամբակի համայնքապետարանում /գ. Փամբակ, 1 փող, 23/ տեղի կունենա ավագանու որոշման նախագծի քննարկման հանրային բաց լսում:
Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ