|
18.11.25
Ավարտին է մոտենում հերթական սուբենցիոն ծրագիրը
|
|
Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրում ավարտին են մոտեցել 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքները:Ծրագրով իրականացվել է 650մ երկարությամբ և 4-5մ լայնությամբ ճանապապարհի ասֆալտապատում՝ 650մ ջրահեռացման համակարգի կառուցմամբ: Արդյունքում՝ բարելավվել է բնակչության կենսամակարդակը, բարձրացել միջհամայնքային ճանապարհների անցանելիության մակարդակը։Աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հուլիսի 09-ից՝ Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի անմիջական հսկողության ներքո:Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 54.190.000 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 55%՝ 29.804.500 դրամ:Համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի պնդմամբ` տարեցտարի համայնքի ունեցած հնարավորությունների ...
Մանրամասն |
|
|
11.11.25
Կայացավ Փամբակի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հերթական համագործակցությունը
|
Փամբակի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հերթական համագործակցության արդյունքում բարեգործական շրջագայության նպատակով Իսպանիայից Հայաստան ժամանած «Ծաղրածուներ առանց Սահմանների» միջազգային ասոցիացիայի արտիստներց բաղկացած թիմը ինտերակտիվ շոու ներկայացումներով ս/թ նոյեմբերի 07-ին հանդես եկավ համայնքի Ազնվաձոր և Վահագնի բնակավայրերում: Ազնվաձոր բնակավայրում ներկայացումները կազմակերպվել են տեղահանված և տեղացի երեխաների, Վահագնի բնակավայրում՝ «Քո Կողքին» վերականգնողական կենտրոնի և գյուղաբնակ փոքրիկների, նրանց տատիկ-պապիկների համար։
|
|
|
11.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ բնակիչներ, հաշվի առնելով անշարժ գույքի հարկի գծով վճարումների քանակային աճը, հիշեցնում ենք, որ Փամբակի համայնքապետարանում և Փամբակ համայնքի բոլոր վարչական կենտրոններում ներդրված է վճարային POS-տերմինալների համակարգը: Տերմինալների միջոցով վճարելու դեպքում դուք հնարավորությւոն եք ստանում կուտակել ավելի շատ ճամանակ՝ վճարել համեմատաբար ցածր միջնորդավճար:
|
|
|
05.11.25
Փամբակ համայնքում նշվեց սոցիալական աշխատողի օրը
|
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանն այսօր մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է համայնքային սոցիալական աշխատողներ Ն. Ժամհարյանին և Լ. Անդրիասյանին։ Համայնքի ղեկավարը վերջիններիս ցանկացել է անխոչընդոտ աշխատանքային գործունեություն` բարձր գնահատելով կատարած աշխատանքի արդյունավետությունը և մասնագիտական նվիրումը։ Նախօրեին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի համապասխան հրամանով Փամբակ համայնքն արժանացել է խրախուսանքի` ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացման և սոցիալական աշխատողի աշխատանքային պարտականությունները համայնքում բարեխիղճ իրականացնելու համար։
|
|
|
30.10.25
Փամբակ համայնքում շարունակվում են տնային տնտեսությունների տանիքների վերանորոգման ծրագրերը
|
|
Փամբակի համայնքի Եղեգնուտ բնակավայրում ավարտված են «Առք» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հերթական 5 տնային տնտեսությունների տանիքների վերանորոգման աշխատանքները:Ծրագրով բնակիչներին տրամադրված փոխառությունը կազմում է ընդհանուր 4 073 370 դրամ, ինչը շահառու ընտանիքներին շինանյութի տեսքով տրամադրվել է որպես փոխառություն` մեկ տարի ժամկետով։Շահառու ընտանիքներն ընտրվել են Փամբակի համայնքապետարանի և «Առք» բարեգործական հիմնադրամի համատեղ գնահատման արդյունքում։2025 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ Հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում վերանորոգվել են 20 տնային տնտեսությունների տանիքներ՝ Արջուտ, Վահագնաձոր, Եղեգնուտ, Ձորագյուղ և Ազնվաձոր բնակավայրերում:Ծրագրի ...
Մանրամասն |
|
|
24.10.25
Փամբակ համայնքն իր մասնակցությունն ունեցով «Բերքի տոն-2025» մարզային տոնահանդեսին
|
|
Հոկտեմբերի 18֊ին Փամբակ համայնքն իր մասնակցությունն ունեցավ «Բերքի տոն-2025» մարզային տոնահանդեսին։4 տարվա դադարից հետո այս տարի տոնահանդեսն իրականացվում էր Լոռու մարզի Դսեղ գյուղում։Շուրջ 40 տաղավարներում ներկայացված էին գյուղական կյանքն ու գյուղացու աշխատանքն ամբողջացնող բերքն ու բարիքը։Փամբակ համայնքն այս տարի միավորել էր գյուղատնտեսության ոլորտում տեղական արտադրողներին և մանր և միջին ձեռնարկատերերին, գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին` ներկայացնելով այս տարվա ընթացքում գյուղացու ամբարած բերքն ու ստացած արտադրանքը։Տոնահանդեսին ներկայացել են համայնքում գործող կաթնամթերքի, մեղվաբուծության, պահածոների, թեյերի արտադրության ներկայացուցիչներ և անհատներ` ներկայացնելով տարածաշրջանին ...
Մանրամասն |
|
|
20.10.25
Հաստատվել է գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը
|
|
Հարգելի բնակիչներ,ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1422-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մեջ», իսկ ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1426-Լ որոշմամբ հաստատվել է 2025 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը:Բյուջետային երաշխիքները տրամադրվում են խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին՝ ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |