24.07.25
Փամբակի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների շրջայցը «Վահագնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում
|
Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաների կողմից շարունակվում են այցելությունները համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ:Հուլիսի 18-ին հերթական այցելությունն իրականացվել է «Վահագնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ: Այցելության նպատակն էր իրականացնել նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվող աշխատանքների մշտադիտարկում, առկա խնդիրների վերհանում և դրանց լուծմանն ուղղված միջամտության ծրագրերի նախանշում։Ոլորտային պատասխանատու պաշտոնյաները ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոզա Փարեմուզյանի ուղեկցությամբ շրջել են հաստատությունում, ուսումնասիրել հաստատության կողմից իրականացվող աշխատանքների համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին:Այցելության ժամանակ ներկա ...
Մանրամասն |
|
21.07.25
Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանի շրջայցը Անտառամուտ և Վահագնի բնակավայրերում
|
Հուլիսի 20-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը՝ Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի ուղեկցությամբ, այցելել է Անտառամուտ և Վահագնի բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ և ծանոթացել նրանց հուզող խնդիրներին։Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի, Փամբակի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ և բնակավայրերի վարչական ղեկավարները։Անտառամուտ բնակավայրում անցկացված հանդիպման ընթացքում մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը բնակիչներին տեղեկացրել է, որ նախորդ տարիներին բնակավայրում պետական ամբողջական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն միջոցներով ակնառու ծրագրեր են իրականացվել, անդրադարձ է կատարվել նաև մի շարք խնդիրների:Որպես առաջնային խնդիր՝ բնակիչները բարձրացրել ...
Մանրամասն |
|
21.07.25
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի շրջայցը Ազնվաձոր բնակավայրում
|
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը հուլիսի 16-ին Ազնվաձոր բնակավայրի վարչական ղեկավար Իզաբելլա Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ազնվաձոր բնակավայրում:Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ այստեղ ընթանում են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված 1-ին փողոցի 300մ հատվածի ասֆալտապատման աշխատանքներ:Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 28 504 000 դրամ՝ ՀՀ Կառավարության 12 826 800 դրամ ներդրմամբ: Աշխատանքներն այս պահին գտնվում են ընթացիկ փուլում, նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը:Շինարարական աշխատանքների պատասխանատուների հետ ունեցած հանդիպումների ընթացքում համայնքի ղեկավարը հորդորել է ուշադրություն դարձնել կատարած աշխատանքների որակի և ժամկետների համապատասխանությանը ...
Մանրամասն |
|
18.07.25
Համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի շրջայցը Ձորագյուղ բնակավայրում
|
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը հուլիսի 14-ին Ձորագյուղ բնակավայրի վարչական ղեկավար Արշակ Ռամազյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ձորագյուղ բնակավայրում:Այս պահին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ և համայնքի ամբողջական ֆինանսավորմամբ այստեղ ընթանում է երեք խոշոր ծրագիր՝ ներբնակավայրային փողոցների տուֆապատում, գազատարի կառուցում, հանդիսությունների սրահի վերակառուցում:Համայնքի ղեկավարի առաջին կանգառը ներբնակավայրային 3-րդ և 8-րդ փողոցներում էր: Այստեղ ավարտական փուլին են մոտեցել 360 գծմ ճանապարհահատվածի տուֆապատման աշխատանքները:Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 37 490 700 դրամ՝ ՀՀ Կառավարության 20 619 885 դրամ ներդրմամբ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի ...
Մանրամասն |
|
11.07.25
Դասընթաց՝ Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի համար
|
ՄԱԶԾ-ի և Գրանթ Թորնթոն Հայաստանի համագործակցությամբ իրականացված «Առաջնորդության վերելք․ խթանելով ղեկավար կանանց ամրապնդումը կարիերայում» ծրագրի շրջանակներում Ծրագրի մասնակից Հասմիկ Մացակյանի կողմից հուլիսի 10-ին Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի համար կազմակերպվել էր ընտանիքահեն մոտեցումների վերաբերյալ դասընթաց: Դասընթացի նպատակն է կազմակերպություններում ներկայացնել ընտանիքահեն մոդուլի հիմնադրույթները ՀՀ օրենսդրության համատեքստում: Աշխատակազմի աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում հնչեցին հետաքրքիր և նորարար գաղափարներ և առաջարկներ թեմայի շուրջ:
|
|
11.07.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը: Ձեր մասնակցությունը չափազանց կարևոր է:
|
|
03.07.25
Տուֆապատման աշխատանքներ՝ Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրում
|
Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրում շարունակվում են պետություն-համայնք համատեղ ներդրմամբ 2022 թվականին մեկնարկած ներբնակավայրային 360 գծմ ճանապարհահատվածի տուֆապատման աշխատանքները: Ծրագիրն իրավանացվում է ներբնակավայրային 3-րդ և 8-րդ փողոցներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 37 490 700 դրամ՝ ՀՀ Կառավարության 20 619 885 դրամ ներդրմամբ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |