Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42 -րդ կետով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Տալ համաձայնություն Եվրոպական միության կողմից իրականացվող «STRIVE» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ «Վահագնիի տեխնոպարկի համալրում» համատեղ գործողությունների ծրագրի իրականացման համար Փամբակ համայնքի 2024թ․ բյուջեից 1200000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ համաֆինանսավորում կատարելուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |