|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 մարտի 2025 թվականի N 025-Ա |
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Փամբակ համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին:
2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Փամբակ համայնքի 2025 թվականի բյուջեից ծրագրի ընդհանուր արժեքի առնվազն 20%-ի չափով համաներդրում կատարելուն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -11 ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(13.89 Կբ)
|
 |
(704.89 Կբ)
25 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|