|
21.11.25
Անցկացվեց Փամբակ համայնքի 7-10 տարեկան երեխաների մինի ֆուտբոլի մրցաշարը
|
|
Փամբակ համայնքում երեխաների և երիտասարդների շրջանում սպորտի և առողջ ապրելակերպի զարգացման և մասսայականցման նպատակով նոյեմբերի 20-ին Փամբակ համայնքի Դեբեդի միջնակարգ դպրոցի հյուրընկալությամբ անցկացվեց «Փամբակ համայնքի 7-10 տարեկան երեխաների մինի ֆուտբոլի մրցաշարը»:Միջոցառմանը ներկա են գտնվել Փամբակի համայնքապետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ, ուսումնական հաստատությունների և համայնքի ներկայացուցիչներ:Մրցաշարին մասնակցել են Մարգահովիտ, Եղեգնուտ, Ազնվաձոր, Դեբեդ, Արջուտ և Փամբակ բնակավայրերի դպրոցական թիմերը:Մրցաշարն անց է կացվել երկու փուլով, ինչի արդյունքում եզրափակիչ փուլ անցել են Մարգահովիտ, Եղեգնուտ և Դեբեդ բնակավայրերի թիմերը:Մրցաշարի արդյունքումՄարգահովիտ բնակավայրի թիմն ...
Մանրամասն |
|
|
19.11.25
Փամբակի համայնքապետարանում կայացավ հերթական աշխատաժողովը
|
|
«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Տեղական մակարդակում կլիմայական ռիսկի գնահատում» ծրագրի շրջանակներում Փամբակի համայնքապետարանում նոյեմբերի 18-ին անցկացվեց հերթական աշխատաժողով-հանդիպումը՝ որոտային պատասխանատու պաշտոնյաների և բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ:Հանդիպմանը ներկա է գտնվել Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը:Աշխատանքները համակարգել է համայնքի ղեկավարի տեղակալ Մուշեղ Գրիգորյանը:Աշխատաժողովը վարել են ծրագրի համակարգող Աշոտ Սարգսյանը, ծրագրի վերլուծաբան Գուրգեն Բոշյանը:Հանդիպումը միտված էր ծրագրով նախատեսված նախորդ փուլերում ձևավորված համայնքին սպառնացող վտանգների, դրանց նկատմամբ ...
Մանրամասն |
|
|
18.11.25
Ավարտին է մոտենում հերթական սուբենցիոն ծրագիրը
|
|
Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրում ավարտին են մոտեցել 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքները:Ծրագրով իրականացվել է 650մ երկարությամբ և 4-5մ լայնությամբ ճանապապարհի ասֆալտապատում՝ 650մ ջրահեռացման համակարգի կառուցմամբ: Արդյունքում՝ բարելավվել է բնակչության կենսամակարդակը, բարձրացել միջհամայնքային ճանապարհների անցանելիության մակարդակը։Աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հուլիսի 09-ից՝ Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի անմիջական հսկողության ներքո:Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 54.190.000 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 55%՝ 29.804.500 դրամ:Համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի պնդմամբ` տարեցտարի համայնքի ունեցած հնարավորությունների ...
Մանրամասն |
|
|
11.11.25
Կայացավ Փամբակի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հերթական համագործակցությունը
|
Փամբակի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հերթական համագործակցության արդյունքում բարեգործական շրջագայության նպատակով Իսպանիայից Հայաստան ժամանած «Ծաղրածուներ առանց Սահմանների» միջազգային ասոցիացիայի արտիստներց բաղկացած թիմը ինտերակտիվ շոու ներկայացումներով ս/թ նոյեմբերի 07-ին հանդես եկավ համայնքի Ազնվաձոր և Վահագնի բնակավայրերում: Ազնվաձոր բնակավայրում ներկայացումները կազմակերպվել են տեղահանված և տեղացի երեխաների, Վահագնի բնակավայրում՝ «Քո Կողքին» վերականգնողական կենտրոնի և գյուղաբնակ փոքրիկների, նրանց տատիկ-պապիկների համար։
|
|
|
11.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ բնակիչներ, հաշվի առնելով անշարժ գույքի հարկի գծով վճարումների քանակային աճը, հիշեցնում ենք, որ Փամբակի համայնքապետարանում և Փամբակ համայնքի բոլոր վարչական կենտրոններում ներդրված է վճարային POS-տերմինալների համակարգը: Տերմինալների միջոցով վճարելու դեպքում դուք հնարավորությւոն եք ստանում կուտակել ավելի շատ ճամանակ՝ վճարել համեմատաբար ցածր միջնորդավճար:
|
|
|
05.11.25
Փամբակ համայնքում նշվեց սոցիալական աշխատողի օրը
|
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանն այսօր մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է համայնքային սոցիալական աշխատողներ Ն. Ժամհարյանին և Լ. Անդրիասյանին։ Համայնքի ղեկավարը վերջիններիս ցանկացել է անխոչընդոտ աշխատանքային գործունեություն` բարձր գնահատելով կատարած աշխատանքի արդյունավետությունը և մասնագիտական նվիրումը։ Նախօրեին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի համապասխան հրամանով Փամբակ համայնքն արժանացել է խրախուսանքի` ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացման և սոցիալական աշխատողի աշխատանքային պարտականությունները համայնքում բարեխիղճ իրականացնելու համար։
|
|
|
30.10.25
Փամբակ համայնքում շարունակվում են տնային տնտեսությունների տանիքների վերանորոգման ծրագրերը
|
|
Փամբակի համայնքի Եղեգնուտ բնակավայրում ավարտված են «Առք» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հերթական 5 տնային տնտեսությունների տանիքների վերանորոգման աշխատանքները:Ծրագրով բնակիչներին տրամադրված փոխառությունը կազմում է ընդհանուր 4 073 370 դրամ, ինչը շահառու ընտանիքներին շինանյութի տեսքով տրամադրվել է որպես փոխառություն` մեկ տարի ժամկետով։Շահառու ընտանիքներն ընտրվել են Փամբակի համայնքապետարանի և «Առք» բարեգործական հիմնադրամի համատեղ գնահատման արդյունքում։2025 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ Հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում վերանորոգվել են 20 տնային տնտեսությունների տանիքներ՝ Արջուտ, Վահագնաձոր, Եղեգնուտ, Ձորագյուղ և Ազնվաձոր բնակավայրերում:Ծրագրի ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |