17.04.25
Արջուտ բնակավայրի ձյուդոյի խմբակի մարզիկները հյուրընկալվել են Փամբակի համայնքապետարանում
|
Փամբակ համայնքի ղեկավարի տեղակալներ Սամվել Անանյանը և Մուշեղ Գրիգորյանն այսօր հյուրընկալել են մարտի 29-ին Լոռու մարզում անցկացված ձյուդոյի բաց առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած Արջուտ բնակավայրի մարզիկներ Արտյոմ Դանականյանին, Արտավազդ Հարությունյանին, Սուրեն Հայրապետյանին, Սամվել Մնացականյանին և Հմայակ Հովհաննիսյանին՝ մարզիչ Կարեն Քալաշյանի գլխավորությամբ:Հանդիպմանը ներկա են գտնվել Արջուտ բնակավայրի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:Համայնքի ղեկավարի տեղակալները շնորհակալություն են հայտնել Կարեն Քալաշյանին՝ համայնքում մարզական կյանքի ակտիվացման և առողջ ապրելակերպի խթանման գործում ներդրված ավանդի համար՝ համայնքի ղեկավարի անունից ...
Մանրամասն |
|
17.04.25
Հարկային պարտավորությունների վճարման մասին
|
Հարգելի՛ բնակիչներ, հիշեցնում ենք, որ համաձայն «Հարկայի օրենսգրքի» 236-րդ հոդվածի 1-ին մասի՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ 1) ֆիզիկական անձինք՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ. 2) կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Խնդրում ենք սահմանված ժամկետներում կատարել ձեր հարկային պարտավորությունները՝ տույժ-տուգանքներից զերծ մնալու նպատակով:
|
|
14.04.25
Վահագնիի թենիսի սիրողական թիմը՝ մրցանակակիր
|
«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլում թիմային հաշվարկով Վահագնիի միջնակարգ դպրոցի թիմը գրավել է պատվավոր 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները։ Մրցույթի բոլոր փուլերին մարզի տարբեր համայնքներից միասին մասնակցել են 79 հանրակրթական դպրոցների հավաքական թիմեր՝ ավելի քան 470 աշակերտներով: Մրցաշարն անցկացվել է մարտի 31-ից ապրիլի 1-ը՝ Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի դահլիճում: Սեղանի թենիսի մրցումները կազմակերպվել են 2 տարիքային խմբերի համար՝ 5- 9-րդ և 10-12-րդ դասարանցիների շրջանում: Մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով և գավաթներով:
|
|
11.04.25
Անտառային հրդեհների կանխարգելման մասին
|
Հարգելի բնակիչներ, հիշեցնում ենք, որ բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար արգելվում է`վառել խարույկներ,նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում,շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ,ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում,կատարել չոր խոտի, խոզանի այրում,արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ,թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր:Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի,խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած ...
Մանրամասն |
|
09.04.25
Անհատական ջրագծերի կառուցման աշխատանքներ Բազում բնակավայրում
|
2023 թվականին Փամբակի համայնքապետարանի և «Շեն» բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ Բազում բնակավայրում իրականացվեց 10 կմ երկարությամբ շուրջ երկու տասնամյակ խոտանված կամ մասնակի օգտագործվող ջրագծի վերանորոգում։ Այսօր արդեն 10 տնամերձ հողամասերում բնակիչների սեփական միջոցներով անցկացվեցին ոռոգման անհատական ջրագծեր։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել էր 9.004.000 դրամ համայնքի՝ 3.544.000 դրամ ներդրմամբ:
|
|
08.04.25
Փամբակ համայնքի ղեկավարի տեղակալ Մուշեղ Գրիգորյանը հյուրընկալել է Մանուշ Մովսիսյանին
|
Փամբակ համայնքի ղեկավարի տեղակալ Մուշեղ Գրիգորյանը հյուրընկալել է Մարգահովիտ բնակավայրի բնակիչ, «Չեմպիոն կանանց նվիրված սամբոյի բաց առաջնությունում» 2-րդ հորիզոնականը գրաված մարզիկ Մանուշ Մովսիսյանին:  Համայնքի ղեկավարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մրցանակակրին ցուցաբերած արդյունքի համար՝ ցանկանալով նորանոր նվաճումներ և հաղթանակներ: Մանուշ Մովսիսյանը պարգևատրվել է Փամբակ համայնքի ղեկավարի պատվոգրով և հուշանվերով:
|
|
31.03.25
Համայնքային հանդիպում Ձորագետ բնակավայրում
|
Ս/թ մարտի 28-ին իրականացվեց Փամբակ համայնքում բազմաֆունկցիոնալ հանրային տարածքի համանախագծման վարժանք, որի նպատակն էր համայնքում բացահայտել բնակիչների կարիքները և ՏԻՄ ակնկալիքները, որոնք առնչվում են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքի ներդրմանը:  Վարժանքին ներկա են գտնվել համայնքի բնակիչ հանդիսացող 50-ից ավել անձիք, համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ և ՄԱԶԾ փորձագետ տիկին Յուլիանա Մելքումյանը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |