08.09.25
Բարեգործության միջազգային օրը Փամբակի համայնքապետարանում
|
Սեպտեմբերի 05-ին` Բարեգործության միջազգային օրը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը հյուրընկալել է Փամբակ համայնքում բարեգործական ակտիվ գործունեություն ծավալող «Առք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանին, «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանին, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության Լոռու մարզի պատասխանատու Արայիկ Մխիթարյանին։Համայնքի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ ծավալած մարդասիրական գործունեության, բարեգործական նվիրյալ աշխատանքի և հսկայածավալ աշխատանքի համար:Սուրեն Կոստանդյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նաև այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր հանդիպմանը ներկա ...
Մանրամասն |
|
08.09.25
Փամբակ համայնքում շարունակվում են 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերը
|
Սեպտեմբերի 05-ին Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը հետևել է 2025 թվականի ՀՀ Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ Փամբակ բնակավայրում ընթացող գլխավոր ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին: Ծրագրով նախատեսված է 1070 մետր ճանապարհահատվածի ասֆալտապատում՝ 210 մետր ջրահեռացման համակարգի կառուցմամբ: Ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 3,5 մետր, հողային պաստառի լայնությունը՝ 4 մետր: Ճանապարհը նախատեսված է 4-րդ կարգի 40կմ/ժ արագությամբ երթևեկության համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 61 800 000 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 39 990 000 դրամ: Աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը:
|
|
29.08.25
Կայացավ Մարգահովիտի ԿՄՄՀ-ի հանդիսավոր վերաբացման արարողությունը
|
Օգոստոսի 29-ին Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրում տեղի ունեցավ Կրթամարզամշակութային համալիրի հանդիսավոր վերաբացման արարողությունը:Համալիրի մի հատվածը վերանորոգվել է «Դեպի Հայք» հիմնադրամի և Փամբակի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ 2025 թվականին՝ սփյուռքահայ կամավորների կողմից:Համալիրի վերաբացմանը ներկա են գտնվել Փամբակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սամվել Անանյանը, Մարգահովիտ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Դանիելյանը, «Դեպի Հայք» հիմնադրամի համակարգողներ Կառա Մելքոնյանը և Անի Սինդոյանը, կամավորներ, Փամբակի համայնքապետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:Ներկաներին ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ Սամվել Անանյանը՝ նշելով, որ Համալիրը տարիներ ...
Մանրամասն |
|
29.08.25
Գորգագործության և կարպետագործության եռամսյա դասընթացն ավարտված է
|
Ավարտվեց Փամբակի համայնքապետարանի կողմից մայիսի 20-ից մեկնարկած` Մարգահովիտ, Լեռնապատ և Վահագնի բնակավայրերում իրականացված գորգագործության և կարպետագործության եռամսյա դասընթացը։ Դասընթացի ավարտին բոլոր 34 մասնակիցների կողմից ներկայացվեցին իրենց կողմից գործված աշխատանքները, ստացան հմտությանը տիրապետելու փաստը հաստատող հավաստագրեր։ Մասնակիցների կողմից գործված փոքրիկ գորգերը և կարպետները իրենց ուրույն տեղը կգտնեն 2024 թվականին «Զարդանախշերի երկխոսություն» ծրագրի շրջանակներում Փամբակ համայնքի Բազում բնակավայրում բացված գորգագործության սենյակում։
|
|
25.08.25
Փամբակ համայնքի ղեկավարի տեղակալ Մուշեղ Գրիգորյանը հյուրընկալել է Վահե Պլուզյանին
|
Փամբակ համայնքի ղեկավարի տեղակալ Մուշեղ Գրիգորյանն այսօր հյուրընկալել է օգոստոսի 2-9-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI) թիմային հաշվարկով 16-րդ հորիզոնականը գրաված «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրի թիմի ներկայացուցիչ Փամբակ համայնքի Բազում բնակավայրի բնակիչ Վահե Պլուզյանին:Օլիմպիադային մասնակցել է 60 երկիր՝ 284 աշակերտի մասնակցությամբ:Հայաստանի Հանրապետությունը մրցաշարին ներկայացել է 1 թիմով:Օլիմպիադան անցկացվել է 3 փուլերով՝ տնային (3 առաջադրանք), թիմային (2 փուլով առաջադրանքներ՝ սիմուլյացիոն և Galbot ռոբոտով) և անհատական (6 առաջադրանք ԱԲ-ից)։Հայաստանի թիմը ղեկավարել է Տիգրան Իշխանյանը, ...
Մանրամասն |
|
08.08.25
Անտառային հրդեհների կանխարգելման մասին
|
Հարգելի բնակիչներ, հիշեցնում ենք, որ բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար արգելվում է`վառել խարույկներ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ, ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի, խոզանի այրում, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր: Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ...
Մանրամասն |
|
04.08.25
Ֆոկուս խմբային քննարկումներ՝ Փամբակի համայնքապետարանում
|
Հուլիսի 31-ից օգոստոսի 01-ն ընկած ժամանակահատվածում Փամբակի համայնքապետարանում կայացավ «Կլիմայի ռիսկերի գնահատումը ՀՀ խոշորացված համայնքներում» ծրագրի ֆոկուս խմբային 8 քննարկում՝ կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, տուրիզմի, էներգետիկայի, կենսաբազմազանության, էկոհամակարգերի և ենթակառուցվածքների ոլորտային պատասխանուտուների հետ:Քննարկումներն անց են կացրել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Արա Բարսեղյանը, ծրագրի բովանդակային պատասխանատու Աշոտ Սարգսյանը, Փամբակ համայնքի վերլուծության պատասխանատու Գուրգեն Բոշյանը, Աղետների ռիսկերի կառավարման մասնագետ Սուսան Մնացականյանը, կլիմայական փոփոխությունների և քարտեզագրման պատասխանատու Վահան Հարությունյանը:Ծրագիրն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |