08.05.25
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը հյուրընկալել է Նաթիա Նացվլիշվիլիին, Աննա Գյուրջյանին և Հարություն Գևորգյանին
|
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը մայիսի 7-ին Վահագնի և Դեբեդ բնակավայրերում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ՄԱԶԾ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Աննա Գյուրջյանին և EU 4LEAD ծրագրի ղեկավար Հարություն Գևորգյանին։Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Վահագնի բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանը, Դեբեդ բնակավայրի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը:Առաջին այցը տեղի է ունեցել Վահագնի բնակավայրում գործող ալրաղացի տարածք: Ծրագիրն իրականացվել է «Լոռվա Ձոր» ՏԱԽ-ի, Վահագնի հիմնադրամի և Փամբակի համայնքապետարանի համագործակցության արդյունքում։Հաջորդ այցը Դեբեդ բնակավայրում գտնվող ծրագրի շահառու Նարինե Ոսկանյանի ...
Մանրամասն |
|
06.05.25
Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրում իր դռները բացեց «Քո կողքին» վերականգնողական-ուսումնական կենտրոնը
|
Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված «Քո կողքին» վերականգնողական-ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, մարզպետարանի և Փամբակի համայնքապետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ, «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ, հոլանդացի, շվեյցարացի, ամերիկահայ գործընկերներ, բարերարներ, հյուրեր:Ծրագիրն իրականացվել է «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի @Little Star Charitable Fund նախաձեռնությամբ և հոլանդացի, շվեյցարացի, ամերիկահայ մի խումբ գործընկերների, ...
Մանրամասն |
|
06.05.25
Կայացավ Փամբակ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողվի արտահերթ ընդլայնված նիստը
|
Նիստին հրավիրված են եղել ներկայացուցիչներ՝ Լոռու մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունից, ՄՍԾ Վանաձորի տարածքային կենտրոնից, «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ից, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնից, Արջուտ բնակավայրի միջնակարգ դպրոցից, Արջուտ վարչական շրջանից: Նիստի ժամանակ իրականացվել է խնդրահարույց բաց սոցիալական դեպքերի վարման գործընթացի մշտադիտարկում՝ երեխաների խնամքից և դաստիարակությունից խուսափելու, ենթադրյալ անտեսման հիմքերով: Երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը շարունակում է մնալ Խնամակալության և հոգաբարձության մարմնի օրակարգում:
|
|
30.04.25
Համայնքի բյուջե կատարվող վճարումները՝ POS-տերմինալների միջոցով
|
Հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ներդրվել է համայնքի բյուջե կատարվելիք տարատեսակ վճարումները POS տերմինալների միջոցով գանձելու, մանկապարտեզներ հաճախող երեխաների համար կատարվելիք վճարումները առցանց եղանակով՝ QR կոդերի կամ անհատական ծածկագրերի միջոցով կազմակերպելու գործիքակազմը: Այն հնարավորություն է տալիս տեղական հարկերի, տուրքերի, վճարների գանձումն իրականացնել անկանխիկ եղանակով՝ մատուցվող ծառայությունը դարձնելով առավել արդյունավետ և դյուրին: Ուստի խնայե՛ք ձեր ժամանակը, կատարե՛ք ձեր վճարումներն անկանխիկ եղանակով՝ զերծ մնալով այլ եղանակներով կատարվելիք վճարումների դեպքում գանձվող զգալի միջնորդավճարներից։
|
|
30.04.25
Փամբակ համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2025 թվականին պետական բյուջեից սուբվենցիայի ստացման թվով երկու ծրագրային հայտերի հաստատման մասին
|
Հաշվի առնելով ՀՀ կառավարության 02.11.2023թ. N 1890-Ն որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետը՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը /այսուհետ` լիազոր մարմին/ ծանուցում է Փամբակ համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված թվով 2` «Ազնվաձոր բնակավայրի այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատության խաղահրապարակի բարեկարգում, հատակի կահավորում ռետինե ծածկով» և «Ներհամայնքային ճանապարհի նորոգում, համայնքի ենթակառուցվածքների բարելավում, սեփական ռեսուրսների հզորացում՝ էքսկավատոր /բազմաֆունկցիոնալ/ տրակտորի ձեռքբերմամբ» ծրագրերի հայտերին համաձայնություն տալու մասին:
|
|
29.04.25
Մայիսի 03-ը՝ համապետական շաբաթօրյակ
|
Փամբակ համայնքի սիրելի՛ բնակիչներ, մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Փամբակ համայնքում շաբաթօրյակի մեկնարկը կտրվի ժամը 10։00-ին՝ համայնքի բոլոր վարչական շրջաններում: Հորդորում ենք ցուցաբերել ակտիվ մասնակցություն՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը: Աշխատանքների ընթացքում առաջացած հարցերի կամ առաջարկությունների դեպքում կարող եք զանգահարել 077-090-454 հեռախոսահամարին:
|
|
28.04.25
Փամբակ համայնքում հանդիսավորությամբ նշվեց Քաղաքացու օրը
|
Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի Կրթամարզամշակութային համալիրը Քաղաքացու օրվա կապակցությանբ հյուրընկալել էր «Հայաստանի Ազգային Ագրարային համալսարան» հիմնադրամի Վանաձոր մասնաճյուղի տնօրեն Մերի Գրիգորյանին։ Բացման խոսքով հանդես եկան Մարգահովիտ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Դանիելյանը, ԿՄՄՀ տնօրեն Նաիրա Սաֆարյանը։ Բանախոս Մերի Գրիգորյանն անդրադարձավ տոնի խորհրդին և երիտասարդներին հուզող հարցերին։ Միջոցառման ժամանակ հանդես եկան ԿՄՄՀ-ի երգչախմբի և պարի խմբակի սաները, տեղի ունեցավ նկարչական բաժնի սաների աշխատանքների ցուցահանդես։ Միջոցառումն ամփոփվեց ծառատունկով։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |