Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրի պատմամաշակութային հուշարձանների շարքում առանձնանաում է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողը, որը կառուցվել է 1974թվականին։
Այստեղ են գտվում նաև վերջին տարիներին կառուցված Հովհաննես Թումանյանի հուշարձանը՝ նվիրված գրողի 100-ամյակին և Շառլ ազնավուրի կիսանդրին, որ կառուցվել է 2024թ աշխարհահռչակ երգչի 100-ամյա տարելիցի կապակցությամբ։
Փամբակ համայնքի Բազում բնակավայրի հուշակոթողների շարքում առանձնանում են տարբեր ժամանակահատվածներում կառուցված հետևյալ հուշարձանները․
Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրում վեր է խոյանում Վահագն վիշապաքաղի արձանը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերին: Արձանը խորհրդանշում է հեթանոս Վահագն աստծուն, որի անունով գյուղը կոչվել է Վահագնի: Հուշահամալիրը գտնվում է արահետի սկզբնակետից ոչ հեռու, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի գյուղը։
Ենթադրվում է, որ դեռև 3000 տարի առաջ այստեղ Վահագնին նվիրված հեթանոսական տաճար է եղել։ Գյուղացիներն այստեղ հայտնաբերել են դամաբարաններ, որոնք մասնագետները թվագրում են վաղ բրոնզեդարին։ Հուշարձանը կառուցվել է գյուղացիների նվիրատվությամբ:
Կոթողի ճարտարապետն է Լիպարիտ Սադոյանը, քանդակագործը՝ Ղուկաս Չուբարյանը (Չուբարը): Հուշարձանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1973 թվականի մայիսի 3-ին: Արձանին կից կառուցվել է նաև թանգարանային համալիր, որտեղ պահպանվում են են Հայրենական մեծ պատերազնի ընթացքում կյանքը հայրենիքին նվիրած վահագնեցիների նկարները։
Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի հուշակոթողների շարքում առանձնանում են տարբեր ժամանակահատվածներում կառուցված հետևյալ հուշարձանները․
Facebook
Location on Google Maps Pambak
YouTube