Կոնտակտային տվյալներ ՝
Հասցե՝ Հայաստան, Լոռու մարզ ,Դեբետ բնակավայր 1-ին փողոց 31 շենք
Հեռ.՝ +374 93 58 05 05
Էլ. փոստ ՝ visitorcenter@coaf.org
Հյուրանոցի առաջարկած ծառայություններին ծանոթանալու համար անցնել հղումով:
«Mounthree» Հյուրանոցը գտնվում է Փամբակ համայնքում՝ Քարաբերդ և Փամբակ բնակավայրերի միջև՝ բարձրադիր բլրի վրա։
Բնության հրաշագեղ տեսարանները, ջերմ հյուրընկալությունը և անկրկնելի խոհանոցը ստեղծում են կատարյալ պայմաններ ձեր հանգիստն անմոռանալի դարձնելու համար։
Հյուրանոցը իր այցելուներին տրամադրում է բարձրակարգ սպասարկում, անվճար նախաճաշ, լողավազան,մանկական լողավազան, ջակուզի, ռուսական և ֆիննական շոգեբաղնիքներ, մանկական խաղասենյակ՝ դայակի ծառայությամբ։ Բոլոր համարները պատշգամբով են, որից բացվում են բնության չքնաղ տեսարաններ։
Հասցե՝ ՀՀ լոռու մարզ, Փամբակ բնակավայր 1 փողոց 4 շենք
Հեռ.՝ +37460449444
+37444444090
Էլ. փոստ ՝ info@mounthree.com
Հյուրանոցի առաջարկած ծառայություններին ծանոթանալու համարանցնել հղումով:
«Թուֆենկյան Ավան Ձորագետ» հյուրանոցը գտնվում է Երևանից 160 կմ հյուսիս՝ Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքների միջև ընկած ճանապարհի կեսին։ Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցի շինությունը՝ կառուցված բազալտե քարից, հիշեցնում է միջնադարյան ամրոց։
Դեբետ գետին նայող ընդարձակ բակը կատարյալ վայր է բացօթյա միջոցառումներ և հարսանիքներ անցկացնելու համար։ «Թուֆենկյան Ավան Ձորագետ» հյուրանոցի դիրքը հարմար է ինչպես մոտակա Հաղպատ և Սանահին վանքերն այցելող հարմարավետ գիշերակաց և համեղ կերակուրներ փնտրող զբոսաշրջիկների, այնպես էլ լողավազանով և ներդաշնակ մթնոլորտով հանգիստ փնտրող մարդկանց համար։
«Թուֆենկյան Ավան Ձորագետ» հյուրանոցն ունի լոբբի բար և լաունջ զոնա, որտեղ հյուրերը կարող են խաղալ սեղանի խաղեր, գիրք ընթերցել կամ հանգստանալ: Հյուրանոցին կից տեղակայված է նաև հյուրանոցի երկրորդ մասնաշենքը, կանաչ այգին և միջոցառումների համար նախատեսված ՓՈւՌ սրահը։
Հասցե՝ 0010, Հայաստան, Լոռու մարզ , Ձորագետ գյուղ
Հեռ.՝ +374 93 947 889
Էլ. փոստ ՝ dzoraget@tufenkyan.am
Facebook
Location on Google Maps Pambak
YouTube