Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.05.25 Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը հյուրընկալել է Նաթիա Նացվլիշվիլիին, Աննա Գյուրջյանին և Հարություն Գևորգյանին
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը մայիսի 7-ին Վահագնի և Դեբեդ բնակավայրերում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ՄԱԶԾ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Աննա Գյուրջյանին և EU 4LEAD ծրագրի ղեկավար Հարություն Գևորգյանին։Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Վահագնի բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանը, Դեբեդ բնակավայրի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը:Առաջին այցը տեղի է ունեցել Վահագնի բնակավայրում գործող ալրաղացի տարածք: Ծրագիրն իրականացվել է «Լոռվա Ձոր» ՏԱԽ-ի, Վահագնի հիմնադրամի և Փամբակի համայնքապետարանի համագործակցության արդյունքում։Հաջորդ այցը Դեբեդ բնակավայրում գտնվող ծրագրի շահառու Նարինե Ոսկանյանի ... Մանրամասն
06.05.25 Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրում իր դռները բացեց «Քո կողքին» վերականգնողական-ուսումնական կենտրոնը
Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված «Քո կողքին» վերականգնողական-ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, մարզպետարանի և Փամբակի համայնքապետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ, «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ, հոլանդացի, շվեյցարացի, ամերիկահայ գործընկերներ, բարերարներ, հյուրեր:Ծրագիրն իրականացվել է «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի @Little Star Charitable Fund նախաձեռնությամբ և հոլանդացի, շվեյցարացի, ամերիկահայ մի խումբ գործընկերների, ... Մանրամասն
06.05.25 Կայացավ Փամբակ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողվի արտահերթ ընդլայնված նիստը
Նիստին հրավիրված են եղել ներկայացուցիչներ՝ Լոռու մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունից, ՄՍԾ Վանաձորի տարածքային կենտրոնից, «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ից, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնից, Արջուտ բնակավայրի միջնակարգ դպրոցից, Արջուտ վարչական շրջանից:
Նիստի ժամանակ իրականացվել է խնդրահարույց բաց սոցիալական դեպքերի վարման գործընթացի մշտադիտարկում՝ երեխաների խնամքից և դաստիարակությունից խուսափելու, ենթադրյալ անտեսման հիմքերով:
Երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը շարունակում է մնալ Խնամակալության և հոգաբարձության մարմնի օրակարգում:
30.04.25 Համայնքի բյուջե կատարվող վճարումները՝ POS-տերմինալների միջոցով
Հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ներդրվել է համայնքի բյուջե կատարվելիք տարատեսակ վճարումները POS տերմինալների միջոցով գանձելու, մանկապարտեզներ հաճախող երեխաների համար կատարվելիք վճարումները առցանց եղանակով՝ QR կոդերի կամ անհատական ծածկագրերի միջոցով կազմակերպելու գործիքակազմը:
Այն հնարավորություն է տալիս տեղական հարկերի, տուրքերի, վճարների գանձումն իրականացնել անկանխիկ եղանակով՝ մատուցվող ծառայությունը դարձնելով առավել արդյունավետ և դյուրին:
Ուստի խնայե՛ք ձեր ժամանակը, կատարե՛ք ձեր վճարումներն անկանխիկ եղանակով՝ զերծ մնալով այլ եղանակներով կատարվելիք վճարումների դեպքում գանձվող զգալի միջնորդավճարներից։
30.04.25 Փամբակ համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2025 թվականին պետական բյուջեից սուբվենցիայի ստացման թվով երկու ծրագրային հայտերի հաստատման մասին

Հաշվի առնելով ՀՀ կառավարության 02.11.2023թ. N 1890-Ն որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետը՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունը /այսուհետ` լիազոր մարմին/  ծանուցում է Փամբակ համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված թվով 2` «Ազնվաձոր բնակավայրի այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատության խաղահրապարակի բարեկարգում, հատակի կահավորում ռետինե ծածկով» և «Ներհամայնքային ճանապարհի նորոգում, համայնքի ենթակառուցվածքների բարելավում, սեփական ռեսուրսների հզորացում՝ էքսկավատոր /բազմաֆունկցիոնալ/ տրակտորի ձեռքբերմամբ» ծրագրերի հայտերին համաձայնություն տալու մասին:

29.04.25 Մայիսի 03-ը՝ համապետական շաբաթօրյակ
Փամբակ համայնքի սիրելի՛ բնակիչներ,
մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։
Փամբակ համայնքում շաբաթօրյակի մեկնարկը կտրվի ժամը 10։00-ին՝ համայնքի բոլոր վարչական շրջաններում:
Հորդորում ենք ցուցաբերել ակտիվ մասնակցություն՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը:
Աշխատանքների ընթացքում առաջացած հարցերի կամ առաջարկությունների դեպքում կարող եք զանգահարել 077-090-454 հեռախոսահամարին:
28.04.25 Փամբակ համայնքում հանդիսավորությամբ նշվեց Քաղաքացու օրը
Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի Կրթամարզամշակութային համալիրը Քաղաքացու օրվա կապակցությանբ հյուրընկալել էր «Հայաստանի Ազգային Ագրարային համալսարան» հիմնադրամի Վանաձոր մասնաճյուղի տնօրեն Մերի Գրիգորյանին։
Բացման խոսքով հանդես եկան Մարգահովիտ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Դանիելյանը, ԿՄՄՀ տնօրեն Նաիրա Սաֆարյանը։
Բանախոս Մերի Գրիգորյանն անդրադարձավ տոնի խորհրդին և երիտասարդներին հուզող հարցերին։
Միջոցառման ժամանակ հանդես եկան ԿՄՄՀ-ի երգչախմբի և պարի խմբակի սաները, տեղի ունեցավ նկարչական բաժնի սաների աշխատանքների ցուցահանդես։
Միջոցառումն ամփոփվեց ծառատունկով։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
38
Քվյարկություն
Փամբակ համայնքի ավագանու նիստ 25․12.2024 թվական
Փամբակ համայնքում 2024 թվականի հաշվետվություն
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․11.2024 թվական
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․10.2024 թվական
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12.09.2024 թ.
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 07.08.2024
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 10.07.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 20․06.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 16․05․2024թ․
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.04.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21.03.2024
Փամբակ համայնքի ղեկավարի 2023 թվականի ընթացքում կա
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․02.2024
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 05.12.2023թ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․11.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 13․10.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.09.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 13 07 2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․06.2023 թվականին
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․05.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21․04.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12.04.2023թ.
Փամբակ համայնքի ավագանու նիստ 24․03.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 03.03.2023թ
Փամբակ համայնքի ղեկավարի 2022թ տարեկան հաշվետվությ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 27․02.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․02.2023
Ավագանու արտահերթ նիստ 27.01.2023
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Ավագանու արտահերթ նիստ 07.12.2022
Ավագանու արտահերթ նիստ 18.11.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 15․11.2022
Տեսահոլովակ
Ավագանու նիստ 12.05.2022
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner