20.10.25
Հաստատվել է գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը
|
Հարգելի բնակիչներ,ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1422-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մեջ», իսկ ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1426-Լ որոշմամբ հաստատվել է 2025 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը:Բյուջետային երաշխիքները տրամադրվում են խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին՝ ...
Մանրամասն |
|
17.10.25
Տանիքների վերանորոգում՝ Վահագնի բնակավայրում
|
Փամբակի համայնքապետարանը և «Աստղիկ» բարեգործական հիմնադրամը շարունակում են համագործակցությունը` Փամբակ համայնքի բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրագործման միջոցով։ Այս պահին Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրում ավարտին է մոտեցել 7 տնային տնտեսությունների կենսապայմանների բարելավմանն ուղղված հերթական ծրագիրը` տանիքների և պատուհանների փոխման միջոցով։ Ծրագիրն իրականացվում է «Աստղիկ» բարեգործականի հիմնադրամի և Daken voor Armenie-ի համագործակցությամբ։ Երկկողմանի համագործակցության արդյունքում վերջին երկու տարիներին Վահագնի բնակավայրում ծրագիրն իրականացվել է 13 տնային տնտեսությունների համար:
|
|
11.10.25
Գործարկվել է վարձատրվող հասարակական աշխատանքի աջակցության տրամադրման ծրագիրը
|
Հարգելի բնակիչներ, ՀՀ կառավարության 20.06.2025 թ. N 825-Լ որոշմամբ հաստատվել է «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը»։ Ծրագրի նպատակն է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը։Որոշման հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ որոշմամբ սահմանված ոլորտներում գործունեություն իրականացնող գործատուները, ինչպես նաև՝ համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարը, ծրագրին մասնակցելու ցանկության ...
Մանրամասն |
|
09.10.25
Փամբակ համայնքի դպրոցների 42 աշակերտ այցելել են ՀՀ Կենտրոնական Բանկ և Մատենադարան
|
Հոկտեմբերի 07-ին Փամբակի համայնքապետարանի ԻՔԱԿԶԾ բաժնի պետ Հասմիկ Մացակյանի գլխավորությամբ Փամբակ համայնքի Լեռնապատ, Արջուտ և Բազում բնակավայրերի միջնակարգ դպրոցներում սովորող 42 երիտասարդներ, ինչպես նաև 4 մանկավարժներ մասնակցեցին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից իրականացվող «Սպառողների ֆինանսական կրթության բարձրացման ծրագիրը ՀՀ դպրոցներում» ծրագրին։ Ծրագրի շրջանակներում իրականացվեց «Աշակերտների հյուրընկալում Գրասենյակում», բովանդակալից և ուսուցողական այց դեպի ՀՀ Կենտրոնական Բանկ և Մատենադարան։
|
|
03.10.25
Լոռու մարզում մեկնարկում է տնային կենդանիների ստերիլիզացիոն ակցիան
|
Հարգելի բնակիչներ, Tierschutz Entwicklungshilfe e.V. կազմակերպությունը 2021 թվականից իրականացնում է միջազգային բարեգործական ակցիաներ շների և կատուների ստերիլիզացիայի և պատվաստման ուղղությամբ՝ Fondation Brigitte Bardot-ի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կառույցների և ոչ առևտրայինկազմակերպությունների հետ համագործակցությամբ։Ծրագրերը միտված են անտուն կենդանիների թվի մարդասիրական կրճատմանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և բնակչության անվտանգության բարձրացմանը։Լոռու մարզում 2025 թվականի հոկտեմբերի 21–29-ը նախատեսում է իրականացնել լայնամասշտաբ ստերիլիզացիոն ակցիա Fondation Brigitte Bardot-ի և «Շունն ու Կատուն» անասնաբուժական կլինիկայի հետ համագործակցությամբ։ Ծրագրի ...
Մանրամասն |
|
01.10.25
Տարեցների միջազգային օրը Փամբակ համայնքում
|
Տարեցների օրվա կապակցությամբ Փամբակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սամվել Անանյանը Մարգահովիտ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Դանիելյանի և Փամբակի համայնքապետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Փամբակ համայնքի ամենատարեց բնակչին` 101-ամյա Անիչկա Դերձյանին: Մեծ է Անիչկա Դերձյանի ավանդը Մարգահովիտ գյուղի զարգացման գործում։ 101-ամյա կինը ողջ կյանքի ընթացքում աշխատել է գյուղում, եղել համագյուղացիների համար աշխատասիրության լավագույն օրինակը: Համայնքի ղեկավարի տեղակալը Փամբակ համայնքի ղեկավարի անունից շնորհավորել է Անիչկա Դերձյանին, ցանկացել ամուր առողջություն և շնորհակալություն հայտնել երկարամյա աշխատանքի և վաստակի համար:
|
|
30.09.25
«Բի Հագնի» մեղվաբուծական կենտրոնը՝ «ՄԵՂՐԱՏՈՆ» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառքին
|
Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրում գործող «Բի Հագնի» մեղվաբուծական կենտրոնը սեպտեմբերի 27-28-ը Երևանում «ՄԵՂՐԱՏՈՆ» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառքին ներկայացրեց Լոռու մարզը։Միջոցառումը կազմակերպվել էր «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) ֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի, ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |