05.03.25
Եվրոպական կոնվենցիայի 25-ամյակի շրջանակում հայտարարվել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն
|
Հարգելի բնակիչներ, Եվրոպայի խորհուրդը 2026 թվականին նշվող Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն:ԵԽ Լանդշաֆտի մրցանակը կոչված է խթանել վարչատարածքային միավորների կայուն զարգացումը՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրացնել հանրային իրազեկվածությունը լանդշաֆտների պաշտպանության կարևորության, դրանց դերի և փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել քաղհասարակության և հանրային մասնակցության դերը ՏԻՄ ոլորտում: ✅Մրցանակը շնորհվում է լանդշաֆտների պաշտպանության, կառավարման և պլանավորման հարցերում նշանակալի ավանդ ունեցող ՏԻՄ-երին և հասարակական կազմակերպություններին: Մրցանակաբաշխությունը ...
Մանրամասն |
|
28.02.25
Ամփոփվել են մասնակցային բյուջետավորման գործընթացի քվեարկության արդյունքները
|
Հարգելի՛ բնակիչներ․ 2025թ-ի փետրվարի 27-ին ժամը 13:00-ին ավարտվեց մասնակցային բյուջետավորման գործընթացի ընթացքում ներկայացված առաջարկների քվեարկության փուլը։Կից ներկայացվում է քվեարկության արդյունքների մասին տեղեկատվություն․ Առաջարկի անվանումըՔվեարկության արդյունքում հավաքած ձայների քանակը Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների մեկ տոկոս ձայների քանակըԷքսկավատոր /բազմաֆունկցիոնալ/ տրակտորի ձեռքբերում 329111Գորգագործության /կարպետագործության/ դասընթացների կազմակերպում՝ շարժական ծառայությունների մատուցման միջոցով 138111Ազնվաձորի այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատության խաղահրապարակի հատակի կահավորում ռետինե ծածկով 164111Մարգահովիտի ...
Մանրամասն |
|
25.02.25
Համայնքային հանդիպում՝ Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրում
|
Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրում կայացավ համայնքային հանդիպում՝ ուղղված 2025 թվականի մասնակցային բյուջետավորման համար ներկայացված գաղափարների քննարկմանն ու քվեարկությանը։Հանդիպմանը մասնակցում էր շուրջ 90 բնակիչ՝ Փամբակ համայնքի բոլոր վարչական շրջաններից:Քննարկումն իրականացվում էր Փամբակի համայնքապետարանի և «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի համագործակցության շրջանակներում:Բացման խոսքով հանդես եկավ Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը:Համայնքի ղեկավարն իր խոսքում բնակիչներին ևս մեկ անգամ հորդորեց համայնքի զարգացման և բյուջեի կառավարման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում ունենալ սեփական մասնակցությունն ու ցուցաբերել ակտիվություն, ներգրավվել համայնքի ...
Մանրամասն |
|
17.02.25
Հանրային քննարկում Փամբակի համայնքապետարանում
|
Փամբակի համայնքապետարանում կայացավ հանրային լսում՝ 2025 թվականին Փամբակ համայնքում մեկնարկած մասնակցային բյուջետավորման գործընթացի առաջարկների ներկայացման փուլում համայնքի բնակիչների կողմից ներկայացված և առաջարկների նախնական գնահատման փուլում սահմանված չափանիշներին համապատասխանող առաջարկների վերաբերյալ:Ներկաներին ծանոթացվել են մասնակցային բյուջետավորմամբ ներկայացված ծրագրային առաջարկները, ինչպես նաև դրանց քվեարկության կարգը: Մասնակցային բյուջետավորում-2025 գործընթացի շրջանակներում ներկայացված առաջարկներն են՝Էքսկավատոր /բազմաֆունկցիոնալ/ տրակտորի ձեռբերում։Գորգագործության /կարպետագործության/ դասընթացների կազմակերպում՝ շարժական ծառայությունների մատուցման միջոցով։Ազնվաձորի այլընտրանքային նախադպրոցական ...
Մանրամասն |
|
14.02.25
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը հյուրընկալել է «Տաթև» պարային համույթի սաներին
|
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանն այսօր հյուրընկալել է Համահայկական երկրորդ ձմեռային խաղերի շրջանակներում անցկացված «Բարեկամության կամուրջ» սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնությունում պատվավոր 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը գրաված «Տաթև» պարային համույթի սաներ Արմինե Գոգորյանին, Հասմիկ Ներկարարյանին և Էվա Վարդանյանին՝ պարուսույց Տաթև Գալստյանի գլխավորությամբ: Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ձմեռային խաղերի շրջանակներում պատվով ներկայանալու և Փամբակ համայնքի անունը հնչեցնելու համար՝ ցանկանալով նորանոր վերելքներ և նվաճումներ: Մրցանակակիրները պարգևատրվել են համայնքի ղեկավարի շնորհակալագրերով:
|
|
12.02.25
Կայացավ «Վիվա» Բարեգործական Հիմնադրամի և Փամբակի համայնքապետարանի հերթական համագործակցությունը
|
«Վիվա» Բարեգործական Հիմնադրամի և Փամբակի համայնքապետարանի համագործակցության արդյունքում նախորդ տարվա տարեվերջին մեկնարկած արևային ջրատաքացուցիչների տրամադրման ծրագիրը 2025 թվականի հունվար ամսից սկսել է կյանքի կոչվել։ Ծրագրի շրջանակներում 2020 և 2023 թվականներին ԼՂ-ից բռնի տեղահանված և Փամբակի համայնքի Դեբեդ, Ազնվաձոր, Եղեգնուտ, Բազում բնակավայրերում բնակություն հաստատած 3 և ավելի երեխա ունեցող 12 ընտանիքի արդեն իսկ անհատույց տրամադրվել են արևային ջրատաքացուցիչներ։ Ծրագիրը նախատեսվում է շարունակել համայնքի տվյալ չափորոշիչներին համապատասխանող ընտանիքներ ունեցող մյուս բնակավայրերում։
|
|
07.02.25
Փամբակ համայնքի սպորտային պարերի թիմը հաջողություններ է գրանցել Համահայկական երկրորդ ձմեռային խաղերում
|
Համահայկական երկրորդ ձմեռային խաղերի շրջանակներում անցկացված «Բարեկամության կամուրջ» սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնությունում Փամբակ համայնքը ներկայացնող  Արմինե Գոգորյանը և Հասմիկ Ներկարարյանը գրավել են  2-րդ,  Սերգեյ Գևորգյան-Էվա Վարդանյան զույգը լատինաամերիկյան պարաձևի զուգապարում՝   2-րդ և 3-րդ հորիզոնականները։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |