Հիմք ընդունելով Սուրեն Սանասարի Քոչինյանի դիմումը, Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետով, 35-րդ հոդված 16-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշուման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, որոշում եմ
1․Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող Սուրեն Սանասարի Քոչինյանին սեփականության իրավունքով պատկանող 06-070-0117-0001 կադաստրային ծածկագրով 0,34649 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2․ Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: