Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա. և բ. ենթակետերով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման հավելվածի տեղական տուրքեր բաժնի 9-րդ մասի 1-ին կետի գ. ենթակետի և 2-րդ կետի գ. ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Նարինե Գառնիկի Ոսկանյանի 2025 թվականի հուլիսի 02-ի հայտը՝ որոշում եմ
1.Անհատ ձեռնարկատեր Նարինե Գառնիկի Ոսկանյանի /ՀՎՀՀ 67165042/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրի 4 փ, 1/1 խանութ հասցեում (60,6 քմ մակերեսով հիմնական շինությունում) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2025 թվականի III եռամսյակի (01.07.2025թ-30.09.2025թ) համար։
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: