Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա. և բ. ենթակետերով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման հավելվածի տեղական տուրքեր բաժնի 9-րդ մասի 1-ին կետի ա. ենթակետի և 9-րդ մասի 2-րդ կետի ա. ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Հասմիկ Մարգարյանի 2025 թվականի հուլիսի 03-ի հայտը՝ որոշում եմ
1.Անհատ ձեռնարկատեր Հասմիկ Մարգարյանի /ՀՎՀՀ 67101828/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 1 փ, 103 տուն հասցեում (18 քմ մակերեսով հիմնական շինությունում) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2025 թվականի 3-ին և 4-րդ եռամսյակների (01.07.2025թ-31.12.2025թ) համար:
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: