Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղականտուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման հավելվածի 9-րդ մասի 1-ին կետի բ․ ենթակետի և 2-րդ կետի բ․ ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Էսմիրա Վարդումյանի 2025 թվականի հունիսի 26-ի հայտը.
1.Անհատ ձեռնարկատեր Էսմիրա Վարդումյանի /ՀՎՀՀ 66820978/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի 13 փ․ շենք 36 հասցեի շինության (34,3 քմ մակերեսով հիմնական շինությունում) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն՝ 2025 թվականի 3-ին և 4-րդ եռամսյակների (01․07․2025թ․-31․12․2025թ․) համար։
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գաանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։