Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Եղշատ Կորյունի Անտինյան (ծնված՝ 02/09/1981թ.) դիմումը, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1991թ N 02 որոշումից տրված քաղվածքը, «Կարտոգրաֆ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, չափագրման համաձայնությունը և 20254LT3R2 (31.03.2025թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ.
1․ Հաստատել Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրում գտնվող 06-070-0079-0001 կադաստրային ծածկագրով 0,16541 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Եղշատ Կորյունի Անտինյան (ծնված՝ 02/09/1981թ.) սեփականության իրավունքը 06-070-0079-0001 կադաստրային ծածկագրով 0,16541 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա առկա մինչև 2001թ-ը կառուցված՝ ընդհանուր 336,15 ք/մ մակերեսով բնակելի տան և շինությունների նկատմամբ։
3. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: