Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքում տեղական տուրք և տեղական վճար վճարողների հաշվառման, գրանցամատյանների վարման կարգը համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել
1) Փամբակ համայնքում տեղական տուրք վճարողների գրանցամատյանի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2) Փամբակ համայնքում տեղական վճար վճարողների գրանցամատյանի ձևը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
3. Սահմանել, որ Փամբակ համայնքում տեղական տուրք և տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են փաստաթղթային և էլեկտրոնային եղանակներով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: