Համաձայն “Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին” օրենքով (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2024թ. օգոստոսի 23-ին ժամը 12։00-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Բազում բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ 1-ին փող․ 2-րդ շենք) տեղի կունենան Բազում բնակավայրում 200 աշակերտական տեղով և 80 մանկապարտեզի սաների համար նախատեսված նոր կրթահամալիրի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ ՇՄԱԳ առաջին հանրային լսումները (“Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին” օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ):
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «ՀԳՇՆ» ՍՊԸ-ում (հասցե՝ Երևան, Կիևյան 16, էլ․փոստ՝ hgsnvh@gmail.com, հեռ․՝ 010 27 43 07)։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել Փամբակ համայնքապետարան բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
Հանրային լսումների կազմակերպման և անցկացման պատասխանատու անձ է հանդիսանում Բազում բնակավայրի վարչական ղեկավար՝ Արթուր Ծատուրյանը (էլ.փոստի հասցե՝ bazum_2011@mail.ru, հեռ. 094 06 00 12):