Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոն
Հայտատու` Փամբակ համայնքի «Վահագնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ. 08-Ն և 25.03.2022թ. N 471-Ա/2 հրամաններ
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Վահագնաձորի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ դաստիարակի /1.12 դրույքաչափ/ թափուր հաստիքի համար:
Մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնին ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձը:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2024 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 12։00-ին, Փամբակ համայնք, գյուղ Վահագնաձոր, 1-ին փողոց, 2 մանկապարտեզ հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 01-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am և www.pambak.am կայքերում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 77 888 438 հեռախոսահամարով:
Հասցե` Գյուղ Վահագնաձոր, 1-ին փողոց, 2 մանկապարտեզ
Հեռ..` 077888438, 077758863
Էլ. փոստ` Rose.paremouzian@mail.ru