Սույնով Փամբակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգով Փամբակ համայնքի.
1. Վահագնիի մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում /2-րդ փուլ/.
2. Լեռնապատ բնակավայրի հանդիսությունների սրահի կառուցում, Ձորագետ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող շենքի վերանորոգում /2-րդ փուլ/.
3. Մարգահովիտ, Անտառամուտ բնակավայրերի փողոցների նորոգում սալարկմամբ՝ տուֆապատման միջոցով.
4. Փամբակ բնակավայրի փողոցի ընթացիկ նորոգում ասֆալտապատման միջոցով, Արջուտ բնակավայրի փողոցի ընթացիկ նորոգում ասֆալտապատման միջոցով․
սուբվենցիոն ծրագրերի հայտերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ վարչական կենտրոններում, ինչպես նաև Փամբակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Փամբակ համայնքի
1. Վահագնիի մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում /2-րդ փուլ/.
2. Լեռնապատ բնակավայրի հանդիսությունների սրահի կառուցում, Ձորագետ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող շենքի վերանորոգում /2-րդ փուլ/.
3. Մարգահովիտ, Անտառամուտ բնակավայրերի փողոցների նորոգում սալարկմամբ՝ տուֆապատման միջոցով.
4. Փամբակ բնակավայրի փողոցի ընթացիկ նորոգում ասֆալտապատման միջոցով, Արջուտ բնակավայրի փողոցի ընթացիկ նորոգում ասֆալտապատման միջոցով․
սուբվենցիոն ծրագրերի հայտերին և դրանց վերաբերյալ մինչև 2024 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.pambak.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (pam-bak@mail.ru) կամ գրավոր ներկայացվել համապատասխան գյուղերի վարչական ղեկավարի նստավայր:
2024թ նոյեմբերի 13-ին` ժամը 12:00-ին, համապատասխան գյուղերի վարչական կենտրոններում տեղի կունենա հայտերի քննարկման հանրային բաց լսումներ:
Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝ ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ