Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ՝ ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2025,Փետրվար 6 - Մարտ 7
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ՝ ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2025,Փետրվար 5 - Մարտ 5
ՄՐՑՈՒՅԹ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԼԵՌՆԱՊԱՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻՍՏ ՈՒՍ․ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ /0,25ԴՐՈՒՅՔԱՉԱՓ/ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՄԱՐ
2025,Փետրվար 4 - Մարտ 7
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2025,Հունվար 21 - Փետրվար 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈւՅԹ՝ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԵՂԵԳՆՈՒՏԻ ՀԵՔԻԱԹ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ԵՎ «ԲԱԶՈՒՄԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀՈԱԿ-ՆԵՐ) ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱ
2025,Հունվար 30 - Մարտ 7
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2025,Հունվար 21 - Փետրվար 5
ՀԱՄԱՅՆՔԱՅԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հունվար 24 - Փետրվար 25
ՄՐՑՈՒՅԹ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ «ՎԱՀԱԳՆԱՁՈՐԻ ՄՍՈՒՐ- ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ /1.12 ԴՐՈՒՅՔԱՉԱՓ/ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՄԱՐ
2025,Հունվար 20 - Փետրվար 21
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ՁՈՐԱԳՅՈՒՂԻ ՍԻՐԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՍՈՒՐ- ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ /1.12 ԴՐՈՒՅՔԱՉԱՓ/ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՄԱՐ
2025,Հունվար 20 - Փետրվար 20

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈւՅԹ՝ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԵՂԵԳՆՈՒՏԻ ՀԵՔԻԱԹ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ԵՎ «ԲԱԶՈՒՄԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀՈԱԿ-ՆԵՐ) ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ռաիսա Մինասյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
30/01/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
07/03/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-ն հրամանի համաձայն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Եղեգնուտի հեքիաթ մանկապարտեզ» և «Բազումի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ ՀՈԱԿ-ներ) տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։

ՀՈԱԿ-ի Տնoրենն oրենքներով, համայնքի ղեկավարի, ավագանու որոշումներով, ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ և իրեն վերապահված լիազորությունների uահմաններում ղեկավարում է հաuտատության ընթացիկ գործունեությունը և կրում պատաuխանատվություն oրենքների, այլ իրավական ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, ՀՈԱԿ-ի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Տնoրենը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս մանկապարտեզի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում է գործարքներ.

2) նախագահում է մանկապարտեզի մանկավարժական խորհրդի նիստերը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է մանկապարտեզի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

4) տալիս է մանկապարտեզի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մանկապարտեզի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

6) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

7) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

8) համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի` անցկացնում է դաստիարակների թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական և այլ կադրերի ընտրությունը, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը.

9) վերահսկողություն է իրականացնում մանկապարտեզի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

10) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանումը.

11) կազմում է մանկապարտեզի հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնում հիմնադրի հաստատմանը.

12) Պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական չափորոշչին և համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սաների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և ՀՈԱԿ–ի կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար: Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

Թափուր պաշտոնների համար աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը կազմում է 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ /ներառյալ վճարվող հարկերը/։

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի մարտի 7-ին ժամը 11:00-ին Փամբակի համայնքապետարանում: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի փետրվարի 20-ը ներառյալ: Դիմել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ամեն օր՝ ժամը 09:00-17:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ Լոռու մարզ, Փամբակ համայնք, գ․ Փամբակ 1 փող․ 23 հասցեով, հեռախոս (+374) 77758863։

1․ Մրցույթին մասնակցելու իրավունք ունի տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի՝

1) բարձրագույն կրթություն.

2) «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջները բավարարող անձը, այն է՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը.

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր)։

2. Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.

5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

3. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը՝

1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ․

2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից․

3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․

4) 65 տարին լրացած քաղաքացիները․

5) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում 4-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են։

4. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Փամբակի համայնքապետարանի աշխատակազմ են ներկայացնում՝

1) դիմում․

2) մեկ լուսանկար՝ 3x4 չափսի․

3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին․

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, հավաստագրի՝ բնօրինակները և պատճենները․

6) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.

7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

5․ Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

6․ Աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը՝ հոդվածների (բաժինների, գլուխների, մասերի, կետերի) նշումով, որոնցից կազմված է հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Փամբակի համայնքապետարանի աշխատակազմ (ՀՀ Լոռու մարզ, գ․ Փամբակ 1 փող․ 23, հեռ․՝ հեռ. 077 75-88-63, 093 11-08-21)։


Բոլորը
37
Փամբակ համայնքի ավագանու նիստ 25․12.2024 թվական
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․11.2024 թվական
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․10.2024 թվական
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12.09.2024 թ.
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 07.08.2024
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 10.07.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 20․06.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 16․05․2024թ․
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.04.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21.03.2024
Փամբակ համայնքի ղեկավարի 2023 թվականի ընթացքում կա
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․02.2024
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 05.12.2023թ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․11.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 13․10.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.09.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 13 07 2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․06.2023 թվականին
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․05.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21․04.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12.04.2023թ.
Փամբակ համայնքի ավագանու նիստ 24․03.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 03.03.2023թ
Փամբակ համայնքի ղեկավարի 2022թ տարեկան հաշվետվությ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 27․02.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․02.2023
Ավագանու արտահերթ նիստ 27.01.2023
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Ավագանու արտահերթ նիստ 07.12.2022
Ավագանու արտահերթ նիստ 18.11.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 15․11.2022
Տեսահոլովակ
Ավագանու նիստ 12.05.2022
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner